211652_close_icon
views-count4323 դիտում article-date 22:59 08-02-2020

Ավետիք Իշխանյան. Գրազ կգամ, որ վերոնշյալ հարցերով հանրաքվեները դրական արդյունք կգրանցեն

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյան. «Տարբեր լրատվամիջոցներում, ֆեյսբուքում կարդացի հայ ականավոր մտքի գիգանտ քաղաքական, հասարակական գործիչների ինքնավստահ կարծիքները ընդհանրապես հանրաքվեների և մասնավորապես ՍԴ-ի հարցով հանրաքվեի մասին․ «ժողովրդի կարծիք, թող ժողովուրդը որոշի, ժողովուրդը շատ լավ հասկանում է, հանրաքվեներից խրտնում են ֆաշիստները, տգետները, բոլշևիկները․․․և այլն»։ Շարքը կարելի է անվերջ շարունակել։ Իսկ ի՞նչ են կարծում «ժողովրդավարություն» բառն անգիր արած մեր «գերազանցիկները», եթե ժողովրդական հանրաքվեի դրվեն հետևյալ հարցերն, ինչպե՞ս կքվեարկի ժողովուրդը․ Կո՞ղմ եք, որ Հայաստանում․ -Վերականգնվի մահապատիժը, -Իրականացվեն խոշտանգումներ, -Անհրաժեշտության դեպքում ծեծել կնոջը, -Թույլատրել աղջիկ երեխաների անարգել աբորտները։ Կո՞ղմ եք, որ Հայաստանը․ -Միանա Ռուսաստանին, -Միանա ԱՄՆ-ին։ Գրազ կգամ, որ վերոնշյալ հարցերով հանրաքվեները դրական արդյունք կգրանցեն։ Արդ, արդյոք այդ գործիչներն իրո՞ք նվիրված են «ժողովրդավարությանը», թե իրենց հասանելիք «գրիչն» են նվիրում Սիրելի Առաջնորդին։ Մեկ էլ տեսար նկատեց․․․»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր