Կարլ-Հայնց Ռումենիգե. Հաճույքով գրազ կգամ, որ Լևանդովսկին կմնա «Բավարիայում»
«Բավարիայի» նախագահ Կարլ-Հայնց Ռումենիգեն մեկնաբանել է թիմի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու վաճառքի մասին լուրերը:
«Ռոբերտը մեր թիմի կարևոր մասնիկն է: Միգուցե, Եվրոպայում նա լավագույն «իններորդն» է:
Ես հաճույքով գրազ կգայի, որ հաջորդ մրցաշրջանում Լևանդովսկին 100 տոկոսով կխաղա «Բավարիայի» կազմում:
Ոչ ոք չի կարող մեր կամքին հակառակ «Բավարիայից» ֆուտբոլիստ գնել», ասել է Ռումենիգեն: