211652_close_icon
views-count7209 դիտում article-date 16:36 08-02-2020

Քննիչը, աշխատասենյակի դուռը ներսից փակելով, մեր պաշտպանյալի կամքին հակառակ իրականացրել է առերես հարցաքննություն․ Բավրայի մաքսակետի տեսուչի գործով փաստաբաններ. aravot.am

[url=https://www.aravot.am/2020/02/08/1093109/?fbclid=IwAR2ciighOgjNRIlmZsJOTb3I-MWOuP1qa0ZcsDMbRsm17zwLlbWB5Ir-Va8]aravot.am[/url]-ը ներկայացնում է Բավրայի մաքսակետի տեսուչի գործով փաստաբանական խմբի հայտարարությունը. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, 2020թ․ փետրվարի 6-ին, կառավարության նիստի մեկնարկից առաջ հայտարարել է, որ Բավրայի մաքսատանը բացահայտվել է մաքսանենգության խոշոր դեպք, որում ներգրավված են մաքսայինի մի շարք աշխատակիցներ։ Վարչապետը հայտարարել է, որ «Մարդիկ ապրանքներ են ներկրել կամ աջակցել են ապրանք ներկրելուն առանց մաքսային որևէ ձևակերպման։ Այսինքն` մեքենաները եկել և ուղղակի անցել են մաքսային սահմանով»։ Ն․ Փաշինյանը նշել է, որ զարմանում է նման մարդկանց տրամաբանության վրա, քանի որ տպավորություն է, որ այդ մարդիկ հեռուստացույց չեն դիտում և լուրերին չեն հետևում և հավելել է, որ կոռուպցիան արմատախիլ են անելու, և բոլոր նրանք, ովքեր կկասկածեն այդ հարցում, ճաշակելու են այդ կասկածների ամենադառը պտուղները։

Նմանատիպ նյութեր