Բավրայի մաքսակետի վրացական հատվածը արդեն բաց է
Հիշեցնենք, որ ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնին ՀՀ ֆինանսների նախարարությունից հայտնել էին, որ Վրաստանի տարածքում՝ Նինոծմինդա-Ժդանովական ճանապարհահատվածում, ուժեղ ձնաբուք էր, ինչից ելնելով փակվել էր Բավրայի մաքսակետի վրացական հատվածը:
ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից կապ էր հաստատվել Հայաստան-Վրաստան սահմանի չեզոք գոտում գտնվող քաղաքացիների հետ: Նրանց տեղեկացրել էին ստեղծված իրավիճակի մասին և խնդրել հետ վերադառնալ` հնարավոր խցանումներից խուսափելու համար:
[b]Վրաստանի տարածքում իրականացվում են ճանապարհի մաքրման աշխատանքներ:[/b]