7106 դիտում
23:36 07-02-2020
Ոստիկանները խուզարկությամբ 2081 հատ լիրիկայի դեղահաբ են հայտնաբերել․ 5 անձ ձերբակալվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ԹԱՇԴՊ վարչությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Երևանի 42-ամյա մի բնակիչ Նոր Նորքի մի դեղատնից պարբերաբար ապօրինի ձեռք է բերում լիրիկա հոգեներգործուն դեղահաբ։ Ստացված տեղեկությունները իրացվեցին ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների հետ։ Արդյունքում՝ տղամարդը Վիլնյուսի փողոցում հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց Նոր Նորքի բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց լիրիկայի դեղահաբ։ Հարուցվեց քրեական գործ, որի շրջանակներում ձեռնարկված միջոցառումների ընթացքում դեղատան 35-ամյա տնօրենը ոստիկաններին ներկայացրեց 10, իսկ նրա 71-ամյա սկեսրայրը՝ 30 հատ լիրիկայի դեղահաբ։ Նրանք բերման ենթարկվեցին ու ձերբակալվեցին։ Խուզարկվեց նրանց Նոր Նորքում գտնվող բնակարանը, որտեղից հայտնաբերվեց 2081 հատ լիրկայի դեղահաբ։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվեցին։ Փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ հիշյալ դեղահաբերը ձեռք են բերվել Երևանի բնակիչներ՝ 61 և 38-ամյա երկու տղամարդուց։ Նրանք ևս հայտնաբերվեցին, բերման ենթարկվեցին ու ձերբակալվեցին։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1533 դիտում
21:38 17-02-2020
Ոստիկանները բերման ենթարկվածի խուզարկությամբ լիրիկայի 100 դեղահաբ են հայտնաբերել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2157 դիտում
23:33 28-08-2018
«Արմավիր» ՔԿՀ-ում դատապարտյալի մոտ խուզարկությամբ հայտնաբերվել է արգելված դեղահաբ և փոշենման զանգված
Այս բաժնից
919 դիտում
18:56 04-05-2024
Սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաեւ կարկուտ. Եղանակը Հայաստանում
880 դիտում
18:25 04-05-2024
«Մենք պատրաստ ենք, Մենք ուխտել ենք...». երթին միացան Կոնսերվատորիայի ուսանողները