«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները կալանավորված անձին կարճատև տեսակցության եկած քաղաքացու անձնական խուզարկությամբ հայտնաբերել են մեծ քանակությամբ դեղահաբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, կալանավորված անձ Ա. Ն.-ին կարճատև տեսակցության եկած քաղաքացի Մ. Ս.-ի անձնական խուզարկությամբ վերջինիս գուլպայից հայտնաբերել են 157 սպիտակ դեղահաբով պոլիէթիլենային փաթեթ:
Ըստ քաղաքացու բանավոր հայտարարության՝ վերոնշյալը ցանկացել է փոխանցել կալանավորված անձ Ա. Ն.-ին։
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն հայտնաբերվածի բաղադրությունը, այդ թվում թմրամիջոց կամ հոգեմետ նյութ լինելու հանգամանքը պարզելու կապակցությամբ:
[b]ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության
հանրային կապերի բաժին[/b]