Արթուր Վանեցյանը որոշում է կայացրել. առաջիկայում նա պարբերաբար հանդիպելու է լրատվամիջոցների հետ
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը ինստագրամում գրառում է կատարել, որով հայտնում է, որ առաջիկայում պարբերաբար հանդիպումներ է ունենալու լրատվամիջոցների հետ:
«Այսօր կայացրածս որոշման ու այլ հարցերի մասին խոսել եմ մեր թերթերի գլխավոր խմբագրերի հետ, պատասխանել նրանց հարցերին: Հանդիպումներ այլ լրատվամիջոցների հետ՝ առաջիկայում և արդեն պարբերաբար»,-ասված է գրառման մեջ: