211652_close_icon
views-count14585 դիտում article-date 16:47 05-02-2020

Ավտովթար Երևանում. բախվել են Nissan-ն ու «Մոսկվիչը»-ը. 6 վիրավորների մեջ կան երեխաներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ փետրվարի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։20-ի սահմաններում Հասրաթյան, Ջանիբեկյան և Շիրազի փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ՝ 55-ամյա Հովիկ Մ-ի վարած Nissan մակնիշի 35 ՏA 776 համարանիշի և Լոռու մարզի բնակիչ՝ 36-ամյա Լևոն Շ-ի վարած «Մոսկվիչ 2141» մակնիշի 35 ՕG 815 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Լևոն Շ-ի ուղևորներ՝ Լոռու մարզի բնակիչներ, 4-ամյա Ն. Շ-ն, 59-ամյա Նուբար Շ-ն, 34-ամյա Զարինե Թ-ն և Հովիկ Մ-ի ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 21-ամյա Տաթևիկ Մ-ն, 16-ամյա Ռուզաննա Մ-ն տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ Լևոն Շ-ի մյուս ուղևոր՝ Լոռու մարզի բնակիչ, 2-ամյա Հարություն Շ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։ Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Մոսկվիչ»-ի գազի բալոնի փականն ու սահմանազատել տարածքը։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Գ. Կիրակոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր