211652_close_icon
views-count84624 դիտում article-date 10:50 07-09-2019

Խոշոր ավտովթար Երևանում. ճակատ-ճակատի բախվել են BMW-ն ու Nissan-ը. 7 վիրավորների մեջ կան երեխաներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։20-ի սահմաններում Ռուբինյանց փողոցի թիվ 27 հասցեի դիմաց բախվել են Կոտայքի մարզի բնակիչ՝ 32-ամյա Էդգար Ս-ի վարած BMW մակնիշի 08 NՏ 080 համարանիշի և Երևանի բնակիչ՝ 33-ամյա Սևակ Ա-ի վարած Nissan Versa 35 ZZ 581 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով BMW-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ, 30-ամյա Գարիկ Գ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ, իսկ Nissan-ի վարորդ Սևակ Ա-ն, նրա ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 58-ամյա Մարինե Մ-ն, 33-ամյա Տաթևիկ Մ-ն, 34-ամյա Արմինե Ա.-ն, 9-ամյա Դավիթ Ա-ն, 6-ամյա Անահիտ Ա-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, որտեղից Դավիթ և Անահիտ Ա-երը տեղափոխվել են Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն, իսկ Արմինե Ա-ն՝ էրեբունի բժշկական կենտրոն։ Դեպք վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 5 հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների մի քանի հերթապահ խմբեր։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, իսկ մի քանիսին էլ Nissan-ի միջից դուրս են բերել փրկարարները, ճանապարհային ոստիկաններն ու քաղաքացիները։ Բժիշկները, մինչև վիրավորներին հիվանդանոց տեղափոխելը, առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը։ Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ ավագ տեսուչ Արտակ Սարգսյանի, նույն վաշտի 5-րդ դասակի ավագ տեսուչ Արտյոմ Սիմոնյանի և տեսուչ Արմեն Գրիգորյանի գլխավորությամբ։ Վիրավորներից մի քանիսին հիվանդանոց են ուղեկցել նշված անձինք։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Օպերատիվորեն ժամանել է նաև «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 69+
69+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր