211652_close_icon
views-count2810 դիտում article-date 21:45 04-02-2020

Մբապեն հրաժարվել է ներողություն խնդրել Տուխելից

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն հրաժարվել է ներողություն խնդրել մարզիչ Տոմաս Տուխելից և թիմակիցներից՝ իր վարքագծի համար: Միևնույն ժամանակ, 21-ամյա ֆրանսիացին ընդունել է, որ չափից դուրս սուր է արձագանքել իր փոխարինմանը՝ «Մոնպելյեյի» հետ խաղում (5:0): Մբապեի կարծիքով, Տուխելը շարունակում է իրեն վերաբերվել որպես երիտասարդ և կարիերան նոր սկսող խաղացողի, թեպետ արդեն մեծ հաջողությունների է հասել ֆուտբոլում: Մբապեին զայրացնում է այն, որ իրեն ավելի հաճախ են փոխարինում, քան՝ փարիզցիների մյուս աստղերին: Ակումբի մարզական տնօրեն Լեոնարդոն կոնֆլիկտից հետո հանդիպել է խաղացողի և մարզչի հետ: Նշենք, որ Մբապեն նախկինում էլ է դժգոհություն հայտնել, երբ իրեն փոխարինել են: Վերջին անգամ դա տեղի է ունեցել դեկտեմբերին, երբ նա փոխարինվելուց հետո անտեսեց Տուխելի մեկնա ձեռքը:

Նմանատիպ նյութեր