211652_close_icon
views-count1569 դիտում article-date 15:20 04-02-2020

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 3-ից 4-ը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի`փետրվարի 3-ից 4-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 58 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 15, խարդախության` 10, մարմնական վնասվածք հասցնելու` 7, թմրամիջոցի հայտնաբերման և ապօրինի ծառահատման՝ 4-ական, անձի առևանգման, յուրացման կամ վատնման և ծեծի՝ 2-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, բնակարանային գողության, կաշառակերության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու, ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ հափշտակելու կամ վնասելու, պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու, թմրանյութի իրացման և փաստաթղթի կեղծիքի 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 2 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը: Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 4 պատահար, ինչի հետևանքով 4 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր