211652_close_icon
views-count1000 դիտում article-date 16:14 06-02-2020

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 5-ից 6-ը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի`փետրվարի 5-ից 6-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 83 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ խարդախության` 13, անձնական ունեցվածքի գողության և թմրամիջոցի հայտնաբերման ՝ 9-ական, մարմնական վնասվածք հասցնելու` 8, յուրացման կամ վատնման՝ 6, սառը զենք կրելու՝ 5, զենք-զինամթերքի առգրավման՝ 4, խուլիգանության ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, ապօրինի ծառահատման, ծեծի և փաստաթղթի կեղծիքի՝ 2-ական, սպանության, կողոպուտի, շորթման, գույքի դիտավորությամբ ոչնչացման, հարկերից խուսափելու, թմրանյութի մաքսանենգության, բժիշկների կողմից իրենց մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքի կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքի ու դիակը կամ թաղման վայրերն անարգանքի ենթարկելու 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 3 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 5, և ավազակային հարձակման 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար, ինչի հետևանքով 18 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր