211652_close_icon
views-count2148 դիտում article-date 14:41 04-02-2020

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Փետրվարի 3-ին, ժամը 20.15-ին, Երևանի Ամիրյան փողոցում «Հունդայի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 39-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 2-ին, ժամը 22.30-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում «ՎԱԶ-217230» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարին, այնուհետև պատին. 32-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 3-ին, ժամը 10.30-ին, 57-ամյա քաղաքացին մարմնական վնասվածքներով բուժօգնություն է ստացել շտապօգնության խմբի կողմից և հայտնել է, որ մարմնական վնասվածքները ստացել է նույն օրը, ժամը 08.45-ին, Երևանի Դավիթ Բեկի փողոցում տեղի ունեցած վթարի հետևանքով: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 3-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Արամուս գյուղում «Տոյոտա Քեմրի» մակնիշի մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել պատին. 24-ամյա վարորդը մարմնական վնասվածքով դիմել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր