2530 դիտում
15:33 04-02-2020
Գործակալությունը խորհուրդ է տալիս ավելի ուշադիր լինել խմբերում անձնական կյանքի մասին պատմելիս
Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը խորհուրդ է տալիս տարբեր խմբերում անձնական կյանքի մասին պատմելիս ավելի ուշադիր լինել:
«Հարգելի քաղաքացիներ, վերջին շրջանում Ֆեյսբուքում տարածվում են փակ խմբերի անանուն գրառումներ, որոնոցում մարդիկ իրենց անձնական կյանքից դրվագներ են ներկայացնում։
Չնայած որ պատմությունները անանուն են գրվում՝ դրանցում ներկայացված դրվագները, մարդկանց բնութագրումները և այլ տվյալներ կարող են հնարավորություն տալ նույնականցել գրառման հեղինակին։
Այս ամենը հաշվի առնելով Գործակալությունը խորհուրդ է տալիս ավելի ուշադիր լինել խմբերում անձնական կյանքի մասին պատմելիս։ Մի քանի հազար անդամ ունեցող խմբում պատմություն հրապարակելիս դժվար է համոզված լինել, որ արտահոսք չի լինի։
Եթե այնուամենայնիվ որոշում եք, որ պատմությունը պետք է հրապարակեք, փորձեք հնարավորինս քիչ ներկայացնել այնպիսի տվյալներ, որոնք կարող են ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել ձեզ»,-նշվում է գործակալության հաղորդագրության մեջ։
Նմանատիպ նյութեր
1609 դիտում
16:48 31-05-2016
ՀՀ ԱՆ անձնական տվյալների գործակալությունը ճանաչվել է անձնական տվյալների պաշտպանության եվրոպական ազգային մարմին
2956 դիտում
21:11 30-12-2021
Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը նախազգուշացնում է ֆիշինգային հարձակման մասին
Այս բաժնից
568 դիտում
20:08 22-01-2025
ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանին
574 դիտում
19:56 22-01-2025
ՔԿՀ-ներում ճաշացուցակը կազմելիս հաշվի են առնվում ազգային և կրոնական նախընտրությունները. ԱՆ
964 դիտում
19:44 22-01-2025
4 տարի անց ընդդիմությունն իմացավ իմ դիրքորոշման մասին․ Ալեն Սիմոնյան