211652_close_icon
views-count2275 դիտում article-date 19:19 03-02-2020

Դեմբելեն դեռ չապաքինված, նորից վնասվածք է ստացել

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ուսման Դեմբելեն հերթական վնասվածքն է ստացել: Ֆուտբոլիստը «Բարսայում» մարզվելիս ժամանակից շուտ է հեռացել, քանի որ ազդրի հատվածում ցավեր է զգացել: Հիշեցնենք, որ Դեմբելեն նախորդ վնասվածքից հետո գտնվում էր ապաքինման վերջին փուլում: Չեմպիոնների լիգայի խմբայյին փուլում Դորտմունդի «Բորուսիայի» հետ խաղում, որը տեղի էր ունեցել նոյեմբերի 27-ին, նա ազդրի մկանի պատռվածք էր ստացել: Այս մրցաշրջանում Դեմբելեն Լա Լիգայում ընդամենը 5 խաղի է մասնակցել և մեկ գոլ խփել:

Նմանատիպ նյութեր