211652_close_icon
views-count3037 դիտում article-date 19:13 03-02-2020

Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի նախագահին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին՝ կորոնավիրուսի բռնկման պատճառով առաջացած ողբերգական հետևանքների կապակցությամբ: «Համոզված եմ, որ Ձեր ղեկավարությամբ արդյունավետ միջոցներ են ձեռնարկվում համաճարակի կանխման և հաղթահարման ուղղությամբ: Այս դժվարին պահին Հայաստանն իր զորակցությունն է հայտնում Չինաստանին»,- ասվում է նախագահ Արմեն Սարգսյանի ցավակցական հեռագրում: Հանրապետության նախագահը Չինաստանի բարեկամ ժողովրդին մաղթել է տոկունություն, իսկ հիվանդներին՝ շուտափույթ ապաքինում:

Նմանատիպ նյութեր