211652_close_icon
views-count55945 դիտում article-date 11:00 03-02-2020

Ավտովթար Արարատի մարզում. բախվել են Lexus-ն ու Mercedes-ը. կա 5 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ փետրվարի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։25-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Այգավան գյուղի վարչական տարածքում բախվել են Արարատի մարզի բնակիչներ՝ 29-ամյա Գարիկ Սարգսյանի վարած Lexus մակնիշի 77 VQ 777 համարանիշի և 40-ամյա Յուրա Տերտերյանի վարած Mercedes մակնիշի 35 ZG 905 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետանքով Յու. Տերտերյանը, նրա ուղևոր՝ Արարատի մարզի բնակիչ, 28-ամյա Ն. Լ-ն, Lexus-ի վարորդ Գ. Սարգսյանն ու նրա ուղևորներ՝ Արարատի մարզի բնակիչներ, 46-ամյա Գ. Խ-ն, 26-ամյա Ս. Շ-ն բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Գևորգ Պողոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արարատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Մինասյանի գլխավորությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Lexus-ի վարորդ Գ, Սարգսյանն աշխատում է «Գար-Տրաս» ՍՊԸ-ում՝ որպես իրավաբան։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+

Նմանատիպ նյութեր