Խարդախության համար հետախուզվողը հայտնաբերվեց
Ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 3-ին, ժամը 03.25-ին, ՀՀ վերադառնալիս հայտնաբերվել և բերման է ենթարկվել 59-ամյա Գուրգեն Ա.-ն, որը 2019 թ հոկտեմբերի 31-ից ոստիկանության Արթիկի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը ) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Գուրգեն Ա.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]