211652_close_icon
views-count13942 դիտում article-date 21:55 02-02-2020

Երգչուհի МакSим-ին ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երգչուհի МакSим-ը (Մարինա Աբրոսիմովա) ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց, այդ մասին հայտնել է նրա մենեջեր Մարգարիտա Սոկոլովան: Նշվում է, որ երգչուհին չի կարողանում քնել «սարսափելի ցավերի» պատճառով: Մենեջերը չի հայտնել, թե МакSим-ը որքան կմնա հիվանդանոցում: Փետրվարի 1-ին երգչուհին դադարեցրել է երաժշտական կարիերան: Դա կապված է նրա առողջության հետ, որը խիստ վատացել է 2019թ. ավտոպատահարում ստացած վնասվածքներից: 2019թ. ապրիլի 23-ին Աբրոսիմովան վթարի էր ենթարկվել, երբ նրան վարորդը օդանավակայան էր տեղափոխում: Վթարի պատճառը եղել էր մեքենայի պայթած անիվը: Արդյունքում МакSим-ը մի շարք վնասվածքներ էր ստացել և ժամանակավորապես կորցրել հիշողությունը: МакSим-ը՝ 36-ամյա երգչուհի է Կազանից: Երաժշտական կարիերայի ընթացքում նա թողարկել է վեց ալբոմ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր