211652_close_icon
views-count17209 դիտում article-date 19:23 02-02-2020

ՀՀ ոստիկանությունն անդրադարձել է զոհված զինծառայողի հարազատներին բերման ենթարկելու մասին լուրերին

ՀՀ ոստիկանությունը հերքում է տեղեկությունը, թե Արցախում հունվարի 30-ին մահացած զինծառայողի հարազատներին ոստիկանները բերման են ենթարկել՝ նրանց «զսպելու» համար։ Այս մասին ասված է ՀՀ ոստիկանության ֆեյսբուքյան [url=https://https://www.facebook.com/www.police.am/posts/2901142973239280]էջում[/url]։ «Ֆեյսբուքյան որոշ օգտատերեր տեղեկատվություն էին տարածել, թե իբր զոհված զինծառայողի հարազատներին ոստիկանները բերման են ենթարկել՝ նրանց «զսպելու» համար: Պարզաբանում ենք, որ այդ տեղեկությունը բացարձակ սուտ է և որևէ աղերս չունի իրականության հետ: Օգտատերերին կրկին հորդորում ենք ապատեղեկատվություն չտարածել: Ցավակցում ենք զոհված զինվորի հարազատներին»,- նշված է հայտարարության մեջ: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2020/02/02/1146438/]ավելի վաղ [/url]Արմավիրի մարզից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փետրվարի 2-ին լարված ու պայթյունավտանգ իրավիճակ էր ստեղծվել Արմավիրի մարզում: Հայթաղ գյուղը մեկ մարդու նման դուրս էր եկել փողոց և պահանջում էր հստակ պատասխան իրենց գյուղից բանակ մեկնած ու կասկածելի հանգամանքներում մահացած 19-ամյա զինվորի մահվան փաստով: Հայթաղցիներին միացել էին նաև հարևան գյուղերից մեծ թվով բնակիչներ, ովքեր ասում էին. «Մենք պայքարում ենք նրա համար, որպեսզի իրական հանցագործը կամ հանցագործները հայտնաբերվեն, որպեսզի հետագայում նման կասկածելի ու ողբերգական դեպքեր տեղի չունենան: Արդեն քանի օր է, փորձում են մեր կանջներին լապշա կախել, թե տեղի ունեցածը ինքնասպանություն է: էդ ի՞նչ լոլոներ եք կարդում, էդ ո՞ւմ եք ուզում համոզեք, որ գյուղը սիրող, հայրենիքը սիրող, տունտեղը սիրող զինվորը պետք է ինքնասպան լիներ: Ի՞նչ ինքնասպանության մասին է խոսքը: Ակնհայտ է, որ տեղի է ունեցել սպանություն»: Ֆոտոլրագրողը հայտնում էր, որ Էջմիածին քաղաքի մուտքի մոտ ոստիկանության մեծ թվով ծառայողներ փակել էին ճանապարհը և արգելում էին, որպեսզի մարդիկ դի տեղափոխող ավտոմեքենայով շարժվեն Երևան»: Մարդիկ, տեսնելով, որ ոստիկանները թույլ չեն տալիս դի տեղափոխող ավտոմեքենան տեղաշարժվի, դագաղը դուրս բերեցին ավտոմեքենայից ու արդեն մոտ 2 կիլոմետր դին տեղափոխում էին ոտքով Երևան: Բոլորը միաբերան պնդում էին, որ ստիպված են այս ակցիան անում, որպեսզի իրականությունը բացահայտվի: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր