211652_close_icon
views-count11030 դիտում article-date 15:15 02-02-2020

Սա արդարության ու վստահության ճգնաժամ է. ես պնդում եմ, որ բանակից պետք է արմատախիլ արվի ծեծն ու հայհոյանքը. Նորայր Նորիկյան

Հայտնի փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Արդարության ու վստահության ճգնաժամը մարդկանց հասցրել է այն աստիճանի վհատության, որ մահացած զինծառայողի դին փորձում են ոտքով բերել Երևան: Մարդիկ չե՛ն հավատում իրավապահ մարմիններին, չե՛ն հավատում զինված ուժերի ղեկավարության խոսքերին և ցանկանում են ստանալ մեկ պարզ հարցի պատասխան. Ինչու՞: Սա արժեքային ճգնաժամ է և ահազանգ, որ այլևս չի կարող այսպես շարունակվել, որ զինված ուժերում անհրաժեշտ է որակապես փոխել տիրող մթնոլորտը՝ զինծառայողների փոխհարաբերություններում ստեղծելով իրապես քաղաքակիրթ ու փոխադարձ հարգանքի հիման վրա կառուցված հարաբերություններ: Ես պնդում եմ, որ Զինված ուժերում հանցավոր աշխարհի բարքերի ներթափանցումը չափազանց բացասական երևույթ է: Այդ արժեքների գործունեության արդյունքում անխուսափելիորեն խաթարվում է օրինականության սկզբունքը, զինված ուժերի կանոնակարգերը, հեղինակազրկվում է սոցիալական արդարության գաղափարը, ոտնձգության թիրախում հայտնվում զինծառայողների անձնական արժանապատվությունը: Սրան զուգահեռ, այդ արժեքները կրող անձինք փորձում են ստեղծել իրենց պատկերացրած ոչ ֆորմալ վարքականոնները, ինքնատիպ սոցիալական միջավայրը, արդյունքում կառուցվում է հանցավոր մի համակարգ՝ հիմնված խեղաթյուրված չափանիշների և մարդկային հարաբերություններին խորթ պատկերացումների վրա: Ես պնդում եմ, որ բանակից պետք է արմատախիլ արվի ծեծն ու հայհոյանքը: Որևէ զինծառայող, անկախ իր պաշտոնից և ունեցած կոչումից, շարքայինից մինչև գեներալ չպետք է ենթարկվի որևէ նվաստացման: Այն սպան, ով հայհոյեց և նվաստացրեց որևէ զինվորի, նա կորած անձնավորություն է, և պետք է շատ արագ մեկուսացվի անձնակազմից: Եվ ճիշտ հակառակը, այն զինվորը, ով չենթարկվեց իր վերադասին, ով փորձ արեց սահմանել սեփական խաղի կանոնները, որոնք դուրս են բանակային կանոնակարգերի սահմաններից, նոյնպես պետք է մեկուսացվի: Անհրաժեշտ է հասնել նրան, որ սպան բանակում իրական հեղինակություն վայելի, որը կառուցված չլինի վախի, բռնության ու սպառնալիքի վրա: Որևէ կասկած չունեմ, որ այսպես կոչված ՛՛հեղինակությունները՛՛ պետք է չեզոքացվեն, հանցավոր մտայնությամբ ու արժեքներով առաջնորդվող զինծառայողների հետ պետք է տարվի շատ խիստ ու հետևողական աշխատանք՝ այդ մտայնությունն իսպառ վերացնելու համար: Զինված ուժերի ղեկավարումը բացառապես պետք է իրականացվի ֆորմալ ինստիտուտների, ասել է թե զինվորական կանոնակարգի ոգուն և տառին համապատասխան՝ առանց որևէ բացառության: Բանակում ՛՛լավ տղեն՛՛ պետք է լինի ամենակրթված, ամենաինտելեկտուալ ու խելացի սպան ու զինվորը: Հիշե՛ք, բանակը շատ զգայուն է և շատ ծանր է տանում խտրականությունը: Զինվորների միջև խտրականության դրսևորումը հոգեբանական սթրես է ստեղծում մյուսների մոտ: Ավելի՛ն, գնալով համոզվում եմ, որ անհրաժեշտ է խորապես վերանայել սպայական կազմի իրավասությունների ծավալը: Սպայական կազմը պետք է լիարժեք հնարավորություն ունենա իրացնելու օրենքներով ու կանոնագրքերով իրեն վերապահված բոլոր լիազորությունները...
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր