211652_close_icon
views-count80160 դիտում article-date 12:54 02-02-2020

Ինչո՞ւ էին ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատարն ու տեղակալները հատուկ օպերացիա իրականացնելու նպատակով ժամանել Լոռու մարզ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ծառայողները հունվարի 31-ին ուժեղացված ծառայություն են իրականացրել Լոռու մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ուժեղացված ծառայությունը ղեկավարել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանը, հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանը եւ Արամ Ադիբեկյանը: Ուժեղացված ծառայությունն իրականացրել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, 1-ին դասակի հրամաբատար Գարիկ Մարտիրոսյանի եւ 2-րդ դասակի հրամանատար Արարատ Նազարյանի գլխավորությամբ: Իրականացված ուժեղացված ծառայության արդյունքում ճանապարհային ոստիկանության ծառայողները կազմել են ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման 137 արձանագրություն, որից 12 վարորդ ավտոմեքենան վարել է ալկոհոլ օգտագործած վիճակում, 16 տրանսպորտային միջոց տեղափոխվել է ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք, 4 վարորդ մեքենաները վարել են առանց պետհամարանիշի, 4 մեքենա չեն ունեցել ԱՊՊԱ պայմանագրեր, եւս 22 վարորդ մեքենաները վարել են մգեցված ապակիներով: Ուժեղացված ծառայությունը կրելու է շարունակական բնույթ: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+

Նմանատիպ նյութեր