45540 դիտում
21:49 01-02-2020
Վրաերթ Գեղարքունիքի մարզում. 39-ամյա վարորդը Ford Transit-ով վրաերթի է ենթարկել 50-ամյա կնոջն ու վերջինիս 24-ամյա որդուն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ փետրվարի 1-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
Ժամը 15:00-ի սահմաններում, Գեղարքունքիի մազրի բնակիչ, 39-ամյա Նաիրի Խ.-ն՝ իր վարած Ford Transit մակնիշի 35 GD 938 համարանիշի ավտոմեքենայով, Արփունք գյուղի գյուղամիջյան ճանապարհին վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակիչներ, 50-ամյա Գայանե Մ.-ին և 24-ամյա Հարություն Մ.-ին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածներին տեղափոխել Վարդենիսի բժշկական կենտրոն, որից հետո ահազանգել է ոստիկանության Վարդենիսի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի պետ Մկրտչյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի տեսուչներ Հ. Սարգսյանն ու Վ. Մաթևոսյանը:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Հարություն Մարգարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է սթափ:
Գ. Շամշյանի տեղեկություններով, վրաերթի ենթարկվածները մայր ու որդի են:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1972 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)