211652_close_icon
views-count49202 դիտում article-date 22:26 04-10-2019

Մահվան ելքով վրաերթ Գեղարքունիքի մարզում. 39-ամյա վարորդը Ford Transit-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 39-ամյա Աշոտ Մ.-ն Վարդենիս-Արցախի Հանրապետություն միջպետական ճանապարհի Սոթք գյուղի վարչական տարածքում իր վարած Ford Transit մակնիշի 91 OD 900 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Սոթք գյուղի բնակիչ, 48-ամյա Գառնիկ Հ.-ին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, ով Վարդենիսի հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանի և ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Սամվել Գալստյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի և ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանի գլխավորությամբ: Քանի որ բժիշկները արձանագրել են հետիոտնի մահը, դեպքի վայր է ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի տեղակալ Արսեն Մկրտչյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ա. Մկրտչյանի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վարդենիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+

Նմանատիպ նյութեր