30390 դիտում
22:16 05-10-2019
Մահվան ելքով վրաերթ Գեղարքունիքի մարզում. 59-ամյա վարորդը Ford Transit-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
Ժամը 18:00-ի սահմաններում, Արցախի Հանրապետության քաղաքացի, 59-ամյա Էդվարդ Գ.-ն, իր վարած Ford Transit մակնիշի 21 LՏ 962 համարանիշի ավտեմեքենայով, Վերին Գետաշեն գյուղի Ա թաղամասի 1-ին փողոցում հետընթաց կատարելու ժամանակ վրաերթի է ենթարկել նույն թաղամասի բնակիչ, 82-ամյա Զարխալամ Ս.-ին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Մարտունի« բժշկական կենտրոն, որտեղ 1,5 ժամ անց՝ գիտակցության չգալով մահացել է:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ստեփան Հակոբյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Գարիկ Գերասիմյանի գլխավորությամբ:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնի ավագ քննիչ Քոչարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մարտունու բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Լուսանկարները՝ Արթուր Մանուկյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2050 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)