211652_close_icon
views-count73791 դիտում article-date 23:34 31-01-2020

Նոր մանրամասներ Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից. տեղում մահացած 5-ամյա տղայի ծնողները տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Չանդոյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է հունվար 29-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի փաստով: Քննչական բաժինը պարզել է նաև, որ Mercedes մակնիշի 34 ZL 325 համարանիշի ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի բնակիչ, 29-ամյա Մանուկ Զ-ն, ով, և նրա ուղևոր, Երևանի բնակիչ, 26-ամյա Էլեն Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն, իսկ մյուս ուղևոր, 5-ամյա Նարեկ Գ.-ն տեղում մահացել էր: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը վարորդի կինն է, իսկ մահացածը՝ նրանց երեխան: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2020/01/29/1146109/]ավելի վաղ[/url] դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունվարի 29-ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։50-ի սահմաններում Mercedes մակնիշի 34 ZL 325 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 37 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին ու քարերին և կողաշրջված վիճակում հայտնվել ձորակում։ Վթարի հետևանքով 1 հոգի, որը 5 տարեկան տղա էր, տեղում մահացել էր, իսկ 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Գավառ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի համանատար Արա Շահնազարյանի և ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել էր ոստիկանության Գավառի բաժին, որտեղից ժամանել էր օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր էր ժամանել նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Գևորգ Հակոբյանը։ Տեղում դեպքի վայրի զննություն էին կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Գավառի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Ակսել Մանուկյանի գլխավորությամբ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 78+
78+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր