211652_close_icon
views-count4579 դիտում article-date 16:38 31-01-2020

Թուրքիայի դեմ պատժամիջոցների ընդունման ԵՄ-ի մեխանիզմին առնվազն 5 պետություն է միացել

Առնվազն 5 երկիր է միացել Թուրքիայի դեմ պատժամիջոցների ընդունման վերաբերյալ ԵՄ-ի մեխանիզմին` Կիպրոսի առափնյա ծանծաղուտում Կիպրոսի Հանրապետության բացառիկ տնտեսական գոտում այդ երկրի անօրինական երկրաբանահետախուզական աշխատանքների պատճառով: Այդ մասին հայտնում է Tass գործակալությունը՝ հղում անելով Եվրամիության խորհրդի՝ հունվարի 31-ին հրապարակված մամուլի տեղեկագրին։ «ԵՄ-ին անդամակցելու թեկնածու երկրները՝ Հյուսիսային Մակեդոնիան, Չեռնոգորիան, Սերբիան և Ալբանիան, ինչպես նաև Իսլանդիան՝ Եվրոպական տնտեսական գոտու անդամը, միացել են այդ որոշմանը»,- նշվածմէ հաղորդագրության մեջ: Նշենք, որ մեխանիզմը հաստատվել է Մ-ի կողմից անցած տարի։ Այն թույլ է տալիս պատժամիջոցներ սահմանել այն ֆիզիկական անձանց ու ընկերությունների նկատմամբ, որոնք պատասխանատու են ածխածնային ռեսուրսների երկրաբանահետախուզության հետ կապված հորատման աշխատանքների իրականացման համար, որոնք թույլատրված չեն Կիպրոսի կողմից իր բացառիկ տնտեսական գոտում: Բացի այդ, պատժամիջոցների տակ կարող են հայտնվել այն ֆիզիկական անձինք ու ընկերությունները, որոնք ֆինանսական աջակցություն են ցուցաբերում Թուրքիայի այդ գործունեությանը:

Նմանատիպ նյութեր