ԱՄՆ կոնգրեսական Լուիզա Սլոթերը միացել է Ադրբեջանի դեմ պատժամիջոցների օրինագծին
ԱՄՆ Նյու Յորքից ընտրված դեմոկրատ կոնգրեսական Լուիզա Սլոթերը դարձել է ԱՄՆ Կոնգրեսի առաջին անդամը, ով միացել է Ադրբեջանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ օրինագծին, հաղորդում է Turan-ը:
«Ադրբեջանի ժողովրդավարության ակտ» անվանումով օրինագիծն առաջ էր քաշվել դեռ անցյալ տարվա վերջին՝ ազդեցիկ կոնգրեսական և Հելսինկյան կոմիտեի նախագահ Քրիստոֆեր Սմիթի կողմից:
Պետք է նշել, որ կոնգրեսական Լուիզա Սլոթերը միշտ էլ հայտնի է եղել իր ադրբեջանամետ դիրքորոշմամբ: Նա նաև մեկնաբանել է Բաքից իր հասցեին ուղղված մեղադրանքներին:
«Օրինագիծը ոչ մի կապ չունի հայերի հետ: Ավելին, նրանք նույնիսկ տեղյակ չեն եղել դրա մշակման մասին: Այդ իսկ պատճառով, երբ ես լսում եմ, թե ինչ են խոսում իմ մասին Ադրբեջանի խորհրդարանում, իշխանամետ լրատվամիջոցները և նախագահ ԱԼիևի մամուլի քարտուղարը, մտածում եմ՝ իսկ որքանո՞վ են նրանք իրականում իրազեկ այլ հարցերից»,-հայտարարել է կոնգրեսականը երեկ Հելսինկյան կոմիտեում ունեցած իր ելույթի ժամանակ: