211652_close_icon
views-count1941 դիտում article-date 22:03 30-01-2020

Նախագահը և տիկին Նունե Սարգսյանը ներկա են գտնվել «Հայ դաշնամուրային երաժշտություն» նախագծի համերգին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանն այսօր Արամ Խաչատրյան համերգասրահում ներկա են գտնվել «Հայ դաշնամուրային երաժշտություն» նախագծի երրորդ համերգին: Համերգի ընթացքում բեմում միաժամանակ ելույթ են ունեցել երեք տաղանդաշատ դաշնակահարներ՝ բազմաթիվ միջազգային հեղինակավոր մրցույթների դափնեկիր Արմեն Բաբախանյանը՝ Հայաստանից, ռուսաստանաբնակ 15-ամյա շնորհալի դաշնակահարուհի Եվա Գևորգյանը և ծագումով թաիլանդցի կանադաբնակ անվանի դաշնակահար Փում Փրոմըչարթը: Նրանց կատարմամբ հնչել են Կոմիտասի, Սայաթ-Նովայի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի և այլ հանրահայտ կոմպոզիտորների ստեղծագործությունները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր