1345 դիտում
12:24 02-10-2019
«Պարը լեզու է առանց խոսքերի». Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը ներկա է գտնվել պարարվեստի «Նաիրյան» համահայկական մրցանակաբաշխությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հայաստանի Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել պարարվեստի «Նաիրյան» համահայկական մրցանակաբաշխությանը:
«Պարը լեզու է առանց խոսքերի: Դարեր շարունակ մենք` հայերս, պարել ենք՝ փորձելով արտահայտել մեր հույզերը, զգացմունքները, հարաբերությունները: Մենք ունենք պարի հարուստ պատմություն»,- մրցանակ հանձնելով Երևանի պարարվեստի պետական քոլեջին` նշել է Նունե Սարգսյանը: Նա նկատել է, որ հայկական բալետը ևս հին ավանդույթներ ունի, մասնավորապես հիշատակելով ազգությամբ հայ, բալետի հանրահայտ պարուհի Ագրեպինա Վագանովային, որի անունով է կոչվում Սանկտ Պետերբուրգի ռուսական բալետի ակադեմիան, և որը մեծ ավանդ է ունեցել համաշխարհային բալետի զարգացման գործում:
Նունե Սարգսյանն ընդգծել է, որ պետք է հպարտ լինենք աշխարհի տարբեր բեմերում հանդես եկող բոլոր հայ պարողներով: «Նրանք հայկական մշակույթի դեսպաններն են: Պետք է գնահատենք, ուրախանանաք և հպարտանանք նրանցով»,-ասել է նա:
Երևանի պարարվեստի պետական քոլեջի տնօրեն Հասմիկ Մարկոսյանը կոլեկտիվի անունից շնորհակալություն է հայտնել Նունե Սարգսյանին՝ նշելով, որ նա քոլեջի ամենամեծ բարեկամն է: «Նա հաճախ է այցելում քոլեջ և մեծ հետաքրքրությամբ հետևում մեր աշակերտների ելույթներին: Նրա շնորհիվ է, որ մեր երկու սաները հիմա գտնվում են Մոսկվայի Մեծ թատրոնում և մասնակցում են վարպետության դասերի»,-ասել է Հասմիկ Մարկոսյանը՝ ավելացնելով, որ տիկին Սարգսյանը աջակցել է նաև քոլեջի վերանորոգմանը: Տնօրենը նաև տեղեկացրել է, որ առաջիկայում բեմադրելու են մանկական բալետ` ըստ Նունե Սարգսյանի «Քաչալ ոզնին» հեքիաթի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1030 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
1000 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
931 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր