211652_close_icon
views-count109127 դիտում article-date 16:36 30-01-2020

Նոր մանրամասներ՝ Երևանում մարտաֆիլմ հիշեցնող կրակոցների դեպքից. հայտնի է մասնակիցների ինքնությունը, կրակողներն էլ եղել են հայր ու որդի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության, համայնքային ոստիկանության և հետաքննչական բաժանմունքների ծառայողները, համագործակցելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի իրենց գործընկերների հետ, պարզել են հունվարի 28-ին Երևանում՝ Վանթյան փողոցում, խուլիգանական դրդումներով հրազենների գործադրմամբ կրակոցներ արձակողների, վիճաբանության մասնակիցների ինքնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ այդ օրը, ժամը 21։30-ի սահմաններում Վանթյան փողոցի 7/7 հասցեի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել Երևանի բնակիչներ՝ 25-ամյա Տիգրան Հայրապետյանի և 18-ամյա Սարգիս Ղուկասյանի միջև։ Վիճաբանության ժամանակ նրանց են միացել Տ. Հայրապետյանի հայրը՝ 60-ամյա Հրաչյա Հայրապետյանը և ընկերները՝ 30-ամյա Սևակ Բաբայանն ու 30-ամյա Սարգիս Հարությունյանը, որի ժամանակ էլ Տ. և Հ. Հայրապետյանները կրակոցներ են արձակել։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ վիճաբանության մասնակիցներին և հանցագործության գործիք հանդիսացող հրազենները հայտնաբերելու ուղղությամբ։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2020/01/29/1146084/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, հունվարի 28-ին կրակոցներ էին հնչել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ էր ստացվել, որ Վանցյան 7/7 հասցեի դիմաց կրակոցներ են հնչել: Ժամանել էին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արմեն Գասպարյանի ու վարչության պետի օպերգծով տեղակալ Ալիկ Մամիկոնյանի և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Վահե Մուշեղյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի և բաժնի պետի օպերգծով տեղակալ Գարեգին Սարգսյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում աշխատել էին ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչները և ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները: Ոստիկանները մարտադաշտ հիշեցնող վայրում հայտնաբերել էին ատրճանակից և ինքաձիգից կրակված պարկուճներ, գնդակ և չկրակված փամփուշտներ: Հայտնաբերվել էր նաև ատրճանակ: Դեպքի վայրում հայտնաբերվել էր նաեւ Opel մակնիշի 88 UF 808 համարանիշի ավտոմեքենա, իսկ կրակոցների արդյունքում վնասվել էր նաև ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Gazel մակնիշի ավտոմեքենա: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 119+
119+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր