5323 դիտում
11:56 30-01-2020
Ինչպե՞ս կարող է հիվանդանոցից «լավացում» ախտորոշմամբ ազատվել ու օրերի ընթացքում մորը սպանել․ Արթուր Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. factor.am
Կառավարությունը քննարկվում է «Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին և կից օրենքի նախագծերում փոփոխություններ կատարելու մասին հարցը, հայտնում է [url=https://factor.am/217671.html?fbclid=IwAR2H7MxZTEVQAF98XljKEpgUciUpGHCyfx9zMWkIZdTWoQpT5IHyXiom_Dw]Factor.am[/url]-ը;
Տվյալ նախագծով կարգավորում են հոգեկան խանգարումներով տառապող անձանց մի շարք իրավունքներ։ Նախագծի քննարկման ժամանակ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նկատեց, որ նախագիծը բավականին խնդիրներ լուծում է, իսկ գործնականում խնդիրները շատ են։
«Անցած տարի ունեցել ենք 2 սպանություն, ծնողների սպանություն է իրականացվել որդու կողմից՝ հոգեկան հիվանդների կողմից։ Արդեն ունենք նրանց անմեղսունակ լինելու վերաբերյալ եզրակացություններ։ Մտահոգիչն այն է, որ երկուսն էլ հաշվառված հիվանդներ են եղել, երկուսն էլ կարճ ժամանակ առաջ են հոգեբուժական հիվանդանոցից ազատված եղել «լավացում» ախտորոշմամբ։ Չեմ պատկերոցնում՝ ինչպե՞ս կարող է հիվանդանցից «լավացում» ախտորոշմամբ ազատվել ու օրերի ընթացքում մորը սպանել»,- տեղեկացրեց Դավթյանը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքի [url=https://https://factor.am/217671.html?fbclid=IwAR2H7MxZTEVQAF98XljKEpgUciUpGHCyfx9zMWkIZdTWoQpT5IHyXiom_Dw]տեսանյութում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1036 դիտում
12:12 03-05-2024
Երևանի Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի
487 դիտում
11:27 03-05-2024
Մինչև լուսադեմ ոստիկանական ուժերը չեն թողել մարդ մտնի Կիրանց․ ինչ իրավիճակ է եղել Կիրանցում գիշերը