4144 դիտում
16:48 12-04-2019
Ինչպե՞ս կարող եմ հովանավորել Կոտայքում մշտապես իշխանություն եղած քաղաքական ուժին փոխկապակցված թեկնածուին․ Ռոմանոս Պետրոսյան. factor.am
Կոտայքի մարզի Արամուս գյուղի դպրոցում իրավիճակն արդեն գրեթե մեկ ամիս է՝ լարված է․ դպրոցի մանկավարժների մի մասն ու նրանց միացած ծնողները բոյկոտում են տնօրենի ընտրությունն ու պահանջում իրենց դպրոցում տնօրեն նշանակել երկար տարիներ այդ դպրոցի փոխտնօրեն աշխատած Անդրեյ Փիլիոպոսյանին:
Ինչպես հայտնում է [url=https://https://factor.am/141037.html?fbclid=IwAR1kbOxJRKBgYRA-OEnK-5qaiFpsXsyFnit19sdnHvVCiMlw7BaEnZ43PwM]Factor.am[/url]-ը, պնդում են՝ չեն ցանկանում, որ իրենց դպրոցի տնօրեն նշանակվի Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հովանավորությունը վայելող, Աբովյան քաղաքի թիվ 10 դպրոցում դասվար աշխատած Նոնա Պողոսյանը։
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, սակայն, Factor.am-ի հետ զրույցում, հերքեց մանկավարժների և ծնողների այն պնդումը, թե Նոնա Պողոսյանն իր հովանավորյալն է։ «Պաշտոնապես հերքում եմ դա․ որևէ մեկին չեմ հովանավորում: Ասեմ ավելին, այդ դասվարը՝ Նոնա Պողոսյանը, ավելի շատ փոխկապակված է Կոտայքում միշտ իշխանություն եղած քաղաքական ուժին։ Օրինակ՝ Աբովյանի 55 -ամյակին նվիրված միջոցառման ժամանակ նա գովերգում էր այդ քաղաքական գործիչներից ոմանց, մրցանակ ստանում հենց Աբովյանի քաղաքապետի ձեռքից, հետևապես՝ ինչպե՞ս նա կարող է վայելել իմ հովանավորչությունը»,- ասաց Պետրոսյանը՝ շեշտելով, որ փորձում են զարգացման ծրագիր ներկայացրած և տնօրենի մրցույթում հաղթած թեկնածուին տալ հնարավորություն իր ծրագրերն իրականացնելու համար, և այս հարցում մի խումբ մարդկանց կողմից կազմակերպվող բողոքի ակցիաների տրամադրություններին չեն տրվելու։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր [url=https://factor.am/141037.html?fbclid=IwAR1kbOxJRKBgYRA-OEnK-5qaiFpsXsyFnit19sdnHvVCiMlw7BaEnZ43PwM]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
2771 դիտում
17:28 13-05-2021
«ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը» հայտարարել է, թե որ քաղաքական ուժին կարող է սատարել
Այս բաժնից
451 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
577 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
1039 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը