211652_close_icon
views-count2200 դիտում article-date 10:56 30-01-2020

Եթե Փաշինյանի կառավարությունը գործեր ավելի արագ, ավելի կտրուկ, որոշ մարդկանց լեզուն իսկապես այսքան երկար չէր լինի. 1in.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«[url=https://www.1in.am/2694338.html?fbclid=IwAR14uEEI6MWrDMVnGiO70P3YFPZ2BQhLMp02TWCVOgFjsHOememR2KMGjow]Առաջին լրատվական[/url]»-ի զրուցակիցն է փաստաբան Նորայր Նորիկյանը։ [b]– Պարոն Նորիկյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ՍԴ խնդիրը շուտով կհանգուցալուծվի։ Հաշվի առնելով անցած երկու օրերին տեղի ունեցած բացահայտումներին (մասնավորապես Ալեն Սիմոնյանի բացահայտումները) նաև ԱԱԾ նախկին տնօրենի ներգրավվածությունը՝ որքանո՞վ է խնդիրը մոտ լուծմանը։ [/b] – Կապրենք, կտեսնենք՝ ինչ հանգուցալուծման մասին է խոսքը։ Սպասենք մի քանի օր։ Ենթադրվում է, որ այդ հանգուցալուծումը շուտ է լինելու, թեև չեմ կարող ասել, թե հանգուցալուծում ասելով՝ ինչ է նկատի ունեցել վարչապետը։ Եթե իմ պատկերացրած հանգուցալուծումն է, ենթադրվում է, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը չի լինելու ՍԴ նախագահ, բայց թե ինչ կարգավորումներով, ինչ միջոցներով, պետք է սպասենք, տեսնենք։ [b]– Այն, որ ԱԱԾ նախկին պետն է ներգրավված այս ամենում։ Նախ՝ Հրայր Թովմասյանը խնդրեց Վանեցյանին հրապարակել այն, ինչ գիտի, հիմա Վանեցյանը վիրավորում է իր նախկին ընկերոջը։ Այս իրավիճակը ինչպե՞ս եք գնահատում։ [/b] – Փոքր-ինչ զարմանալի է, որ որոշ շրջանակների կողմից փորձ է արվում Արթուր Վանեցյանից կերտել քաղաքական մոնստր, ավելին՝ հասկանալի չէ, թե ինչ հեռահար նպատակներ է հետապնդում այս սցենարը, կամ ինչ քաղաքական հաշվարկներ են դրված Արթուր Վանեցյանին գործող իշխանությանը այլընտրանք ձևավորելու գործընթացում։ Դատելով լրատվամիջոցներով հրապարակվող տեղեկությունների բովանդակությունից, Վանեցյանը դիտարկվում է որպես նախկին քաղաքական ռեժիմի ռեսուրսներից մեկը: Եթե այդ ռեսուրսի վրա է կատարվում հաշվարկը, որ, ի դեմս Վանեցյանի, նախկին քաղաքական ռեժիմը փորձելու է գործող իշխանությանն այլընտրանք ձևավորել, ապա ասեմ, որ այդ քաղաքական հաշվարկը հեռանկար չունի և անվերապահորեն տապալվելու է: Եթե մեր հասարակությունը մերժեց Սերժ Սարգսյանին և նրա քաղաքական ռեժիմին, այս սցենարը ևս մերժելու է: Անգամ գործող իշխանության նկատմամբ ունեցած որոշակի տրամադրության և նրանց կողմից թույլ տրված սխալների ու բացթողումների պարագայում, պետք է գիտակցել, որ նախկին իշխանությունը իր ցանկացած դրսևորման մեջ ձախողվելու է: Նախկինի վերադարձ չի լինելու, ռեստավրացիա չի լինելու, և հանրությունը դա թույլ չի տալու: Ինչ վերաբերում է նրան, թե քանի հոգի է տեղյակ եղել այդ պրոցեսի մասին, ինձ համար դա չի կարևոր: Ես փաստաբան եմ և գտնում եմ, որ եթե այդ ամենի մեջ հակաօրինական բան է եղել, այդ հակաօրինական գործընթացներին պետք է տրվի իրավական գնահատական: Մեզ համար այդպես էլ հասանելի չեղավ՝ ի վերջո եղե՞լ է հեղաշրջման փորձ, թե չի եղել: Ինչ աստիճանի է եղել այդ փորձը, ինչ շրջանակների է ներառել, ովքեր են եղել դերակատարները, ինչ հանգամանքներում է եղել: Երբ դրա մասին հայտնի է դարձել, ինչ գործընթացներ են իրականացվել դա չեզոքացնելու համար: Հիմա որտեղի՞ց այդ վստահությունը, որ վտանգն ամբողջությամբ չեզոքացված է: Ես մի բան եմ ուզում քննարկել, մեր երկրում իսկապես կա մի ուժ, որը կարող է հեղաշրջում անե՞լ: Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.1in.am/2694338.html?fbclid=IwAR14uEEI6MWrDMVnGiO70P3YFPZ2BQhLMp02TWCVOgFjsHOememR2KMGjow]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր