211652_close_icon
views-count4822 դիտում article-date 09:51 29-01-2020

Ինչու է Փաշինյանը հրահանգել՝ պաշտոնից ազատել Սարկիսովին․ մանրամասներ․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է․ «Ինչպես դեռ անցյալ տարի ենք տեղեկացրել, Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոս Նիկոլայ Սարկիսովն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Ուշագրավ է, որ այս պաշտոնանկությունը երկար ժամանակ չէր հրապարակայնացվում: Ավելին, կային տեղեկություններ, որ նա պաշտոնից ազատվել է շատ ավելի վաղուց: Այս թեմայով մեզ ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել: Ըստ մեր աղբյուրների, այն բանից հետո, երբ մամուլը, այդ թվում՝ «Փաստ» թերթը, սկանդալային տեղեկություններ հրապարակեց Սարկիսովի հետ կապված, այդ մասին իսկույն զեկուցվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը հրահանգել է «երեք օրվա ընթացքում» պաշտոնից ազատել հյուպատոսին: Դրանից հետո Սարկիսովը, բնականաբար, պաշտոնից ազատվելու դիմում է գրել: Հիշեցնենք, որ Ուկրաինայում հարուցված քրեական գործի շրջանակներում Սարկիսովի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, և Ուկրաինայի ոստիկանության խնդրանքով Ֆրանսիայի Հանրապետության ազգային ոստիկանությունը համապատասխան հարցում էր ուղարկել Լիոնում ՀՀ հյուպատոսարան: ՀՀ ԱԳՆ-ից մեր հարցմանը պատասխանել էին, որ հարցումը գրավոր չի եղել, այլ Ֆրանսիայի ազգային ոստիկանության ներկայացուցիչն այցելել է Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն և հայտնել, որ ցանկանում է տեսնել գլխավոր հյուպատոս Նիկոլայ Սարկիսովին: Այսինքն, այսպես թե այնպես, Սարկիսովը գտնվում է Ուկրաինայի և Ֆրանսիայի ոստիկանության ուշադրության կենտրոնում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր