211652_close_icon
views-count1373 դիտում article-date 19:48 28-01-2020

80-ականների զենքերը եղել են, կան և դեռ երկար ժամանակ լինելու են մեր բանակում, դրանք լավագույն զենքերից են. Մովսես Հակոբյան. Tert.am

[url=https://www.tert.am/am/news/2020/01/28/Hakobyan/3196200]Tert.am[/url]-ը գրում է. Բանակն այն վիճակում է, որ կարողանում իր առաջ դրված խնդիրները կատարել, բայց եթե որևէ մեկը գտնում է, որ կարելի է դրանով բավարարվել և նոր սպառազինություն ձեռք չբերել, սխալվում է, բանակն անընդհատ արդիականացման անհրաժեշտություն ունի, և անընդհատ նոր սպառազինության անհրաժեշտություն առաջանալու է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ Մովսես Հակոբյանը: Դիտարկմանը, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս ասաց, որ 80-ականների զենքերի էջը փակված է, դա այդպե՞ս է, Մովսես Հակոբյանն ասաց. « Չեմ ուզում վարչապետի ասածները մեկնաբանել, 80-ականների զենքրեը եղել են, կան և դեռ երկար ժամանակ լինելու են մեր բանակում, օգտագործվելու են, որովհետև դրանք լավագույն զենքերից են»: Նա ասաց, որ այն զենքերը, որոնք արտադրվել են դեռևս 1967 թվականին, այսօր մեր բանակում, աշխարհում լավագույն զենքերից են: Ըստ նրա՝ դա վերաբերում է հատկապես AK ինքնաձիգին: Նա ասաց, որ պետք է ազնիվ լինել և գնահատել, թե 2016-ից հետո ինչ սպառազինություն է ձեռք բերվել հայկական բանակի համար և դրանից առաջ էլ չպետք է մոռանալ, թե սկսած Վազգեն Սարգսյանից՝ ինչեր է ձեռք բերվել հայոց բանակի համար: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2020/01/28/Hakobyan/3196200]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր