211652_close_icon
views-count6844 դիտում article-date 18:14 28-01-2020

Կուտոյանի ինքնասպանությունը կատարվել է նեղ անձնական շարժառիթով․ Հայկ Գրիգորյան

Գեորգի Կուտոյանի սպանության վարկած չի քննարկվել. միաժամանակ քննարկվում է հինգ վարկած, չորս վարկածը հերքվել է, հաստատվել է ինքնասպանության վարկածը: Այս մասին[url=https://www.1in.am/2693611.html?fbclid=IwAR3QEONzSpyOaYkxePn8AHgPRnw_I7gCRszcocfdryx1pQVzlNGCdMVEPj0] «Առաջին լրատվական»[/url]-ի հետ զրույցում նշել է ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը: Նա հայտնեց նաեւ, որ Կուտոյանի կինը դիմել է վարույթ իրականացնող մարմնին, որ Տեղեկատվության մասին օրենքի եւ Քրեական դատավարության օրենսգրքի շրջանակներում առանց իրենց համաձայնության որեւէ ինֆորմացիա չհայտնեն. «Հարցաքննվել է 90-ից ավելի վկա, պահանջվել են հեռախոսազանգերի վերծանումներ։ Հաշվի առնելով նրա կնոջ՝ Հասմիկ Բիշարյանի դիմումը, մի բան կարող եմ ասել, ինքնասպանությունը կատարվել է նեղ անձնական շարժառիթով։ Թույլ տվեք չակերտներ չբացել»։ Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի Պարույր Սեւակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել էր ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: Նրա դին հայտնաբերել է կինը: Հարուցվել է քրեական գործ` ինքնասպանության հասցնելու հոդվածով:

Նմանատիպ նյութեր