211652_close_icon
views-count5798 դիտում article-date 16:59 27-01-2020

Տարվա մեջ հպարտության մի քանի տոնական օրեր ունենք՝ հունվարի 28, մայիսի 8-9, մայիսի 28, սեպտեմբերի 21. Փառք ու պատիվ Հայաստանի բոլոր ժամանակների պաշտպաններին.Շահե Աճեմեան

Տարվա մեջ հպարտության մի քանի տոնական օրեր ունենք՝ հունվարի 28, մայիսի 8-9, մայիսի 28, սեպտեմբերի 21: Սիրելի հայրենակիցներ, վաղը բանակի օրվա առթիվ զինվորները, սպաները, ազատամարտիկները հպարտությամբ են իրենց համազգեստները հագնելու և մեդալները կրելու : Մի զլացեք՝ ժպտացեք նրանց: Հարգանք ցուցաբերեք մեր Հայոց Բանակի սպաներին և շարքային զինվորներին, և թե ազատամարտիկներին : Մեկ բարևը, մեկ ժպիտը, շնորհավորանքները այդ օրերին ջերմացնում են Հայրենիքի թե՛ նախկին և թե՛ ներկայիս բոլոր պաշտպաններին: Հիշեք՝ նրանք հարազատ մարդիկ են, ձեր որդիներն են, եղբայրները, ամուսինները, հայրերը ...Հայաստանում ընդհանրապես հասարակության մեջ, փողոցում թե որևէ տեղ թող սովորություն դառնա բարևելը, ժպտալը, շնորհավորելը: Փառք ու պատիվ Հայաստանի բոլոր ժամանակների պաշտպաններին: Փա՛ռք Հայոց Բանակին : Հայոց Բանակ 28 Շահե Աճեմեան

Նմանատիպ նյութեր