Վրաստանում 4,1 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Վրաստանի Ստեփանծմինդայից (Մցխեթ-Մթիանեթիի տարածաշրջան) 36 կիլոմետր հեռավորության վրա հատվածում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այդ մասին հաղորդվում է Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի կայքում, փոխանցում է Sputnik-ը։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով գիշերը ժամը 1-ին:
Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Հյուսիսային Օսիայի հետ Վրաստանի սահմանին 10 կիլոմետր խորության վրա:
Տուժածների ու ավերածությունների վերաբերյալ տեղեկատվություն չի տարածվել։: