211652_close_icon
views-count3292 դիտում article-date 12:02 17-05-2021

Իրանում 5.3 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել, տուժել է առնվազն 3 մարդ

Մայիսի 17-ի առավոտյան Իրանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանվ տուժել է առնվազն 3 մարդ։

Այդ մասին հաղորդել Է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի Կարմիր մահիկի ընկերության ստորաբաժաումներից մեկի ղեկավար Մեհդի Վալիփուրին։

Եվրոպայի Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է 192 հազար բնակչություն ունեցող Բոջնուրդ քաղաքից 50 կիլոմետր դեպի հարավ - արևմուտք՝ 10 կիլոմետր խորության վրա։

Ներկայումս 11 փրկարարական բրիգադներ են ուղարկվել երկրի հյուսիս - արևելք՝ երկրաշարժից տուժածներին օգնություն ցույց տալու համար:

Նմանատիպ նյութեր