211652_close_icon
views-count1259 դիտում article-date 11:47 27-01-2020

Հրշեջ-փրկարարները մարել են 13 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Հունվարի 26-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 6 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ եւ ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երեւանի Դավթաշեն վարչական շրջանում՝ 800 քմ, Արմավիրի մարզի Բաղրամյան-Դալարիկ ավտոճանապարհին՝ 4000 քմ, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ 10 հա, մոտ 800 քմ, Ամրակից գյուղում՝ 2 հա, Տավուշի մարզի Աչաջուր գյուղում՝ 1000 քմ: Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են եւ մարել:

Նմանատիպ նյութեր