Բաղդադում ԱՄՆ-ի դեսպանատան մոտ մի քանի հրթիռ է պայթել
Այսօր երեկոյան հերթական պայթյուններն են տեղի ունեցել Բաղդադի կենտրոնի «Կանաչ գոտում»՝ ամերիկյան դեսպանատան հարևանությամբ:
Դեսպանատան շենքից ոչ հեռու պայթել են չորս հրթիռ: Տուժածների մասին առայժմ տեղեկություններ չկան, հայտնում է «Ռոյթերզ» գործակալությունը:
Նշենք, որ հունվարի սկզբում Իրաքի մայրաքաղաքի «կանաչ գոտին» մի քանի անգամ ենթարկվել է հրթիռակոծության:
Հունվարի 5-ին Բաղդադը ենթարկվել է ականանետային գնդակոծման, որի արդյունքում հինգ հոգի էր վիրավորվել: Երկու հրթիռ պայթել էին ամերիկյան դեսպանատան մոտ, ևս երկուսը՝ Բաղդադի ռազմա-օդային բազայի տարածքում: