211652_close_icon
views-count66839 դիտում article-date 20:53 26-01-2020

Խոշոր ավտովթար Լոռու մարզում. բախվել են Wolksvagen-ը, ВАЗ-2115-ը և Opel-ը. վերջինս կողաշրջվել է, կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին՝ Ամրակից գյուղի վարչական տարածքում, բախվել են Wolksvagen մակնիշի 35 ZZ 192 համարանիշի, ВАЗ-2115 մակնիշի 35 DV 866 համարանիշի և Opel մակնիշի 36 LZ 027 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ВАЗ-2115-ն ու Wolksvagen մակնիշի ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ծառերի մեջ, իսկ Opel-ը կողաշրջվել է: Վթարի հետևանքով Opel-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ստեփանավանի բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ ավագ հետաքննիչ Արայիկ Սաֆարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր