73781 դիտում
11:39 26-01-2020
Արտակարգ դեպք Արմավիրի մարզում. սահմանային անցակետի փշալարերի տակով արգելված վայր անցած 2 քաղաքացին հայտնաբերվել են. նրանք եղել են զինված . ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ հունվարի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորամասից ահազանգ է ստացվել ոստիկանության Բաղրամյանի բաժին, որ Երվանդաշատ-Բագարան տեղամասում իրենք հայտնաբերել են առանց փաստաթղթերի 2 քաղաքացու, ովքեր հայտնել են, որ իրենք տեղաբնակներ են:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի և ոստիկանության Բաղրամյանի բաժնի օպերատիվ խումը՝ բաժնի պետի գլխավորութամբ:
Ժամանել են նաև ՀՀ Անվտանգության ծառայության Արմավիրի մարզային վարչության և Հայաստանում տեղակայված ՌԴ N զորամասի Երվանդաշատ վարչական շրջանի ուղեկալի սահմանապահ զորքերի աշխատակիցները:
Վերջիններս ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ, Երվանդաշատ վարչական տարածքում տեղակայված ուղեկալի կողմից հսկվող վայրից ոստիկանության Բաղրամյանի բաժին են բերման ենթարկել Արմավիրի մարզի բնակիչներ, 25-ամյա Իգոր Բ.-ին և 27-ամյա Մխիթար Պ.-ին:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Իգոր Բ.-ի մոտ եղել է «ԱԿ» տիպի ինքնաձիգ, իսկ Մխիթար Պ.-ի մոտ «Կարաբին» տիպի հրազեն՝ մի քանի փամփուշտներով:
Արդեն ոստիկանությունում պարզվել է, որ նրանք նույն օրը՝ ժամը 16:30-ի սահմաններում Երվանդաշատ վարչական շրջանի՝ ժողովրդին հայտնի «Նասոսներ» տարածքով անցնող փշալարի տակով սողոսկելով մուտք են գործել արգելված սահմանային գոտու պահպանվող տարածք, որպեսզի որս կատարեն:
Բերման ենթարկվածները հայտնաբերվել են հենց նշված վայրում՝ իրենց զենքերով:
Փաստի առթիվ ոստիկանության Բաղրամյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաձգաբանական:
Իգոր Բ.-ն և Մխիթար Պ.-ն ձերբակալվել են:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
532 դիտում
10:53 22-11-2024
Խիստ մտահոգված ենք Լիբանանում ահագնացող անվտանգային իրավիճակով. Փաշինյանը` Լիբանանի վարչապետին
928 դիտում
10:37 22-11-2024
ԲՏԱ նախարարը հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներ է հրապարակել
850 դիտում
09:58 22-11-2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ