41306 դիտում
22:19 12-07-2017
Արտակարգ իրավիճակ Արմավիրի մարզում. բնակիչները վստահ են՝ եթե վարչապետը իմանա, որ մարզպետարանը գումարները տակով է արել, որոշ չինովնիկներ փափուկ բազկաթոռները կփոխարինեն նառով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արմավիրի մարզի Լենուղի գյուղի այս շենքում բնակվում են բազմազավակ ընտանիքներ: 4-րդ աստիճանի վթարայինի բնակիչները միաձայն պայքարում են իրենց իրավունքների համար:
Գյուղացիներն ասում են, բոլոր շենքերը նույն վիճակում են:
Կառավարությունը գումար է տրամադրել, սակայն 1-ին և 4-րդ շենքի բնակիչների խոսքով իրենց գումարը չի հասել:
Նրանք ասում են՝ կառավարությունն իրենց հասանելիք գումարը փոխանցել է, սակայն երբ գնացել են մարզպետարանից ստանալու, մարզպետն ասել է որ սպասեն մինչև մայիսի 15-ը:
Գյուղում խնդիրները բազմաթիվ են՝ չունեն մանկապարտեզ, դպրոց և խաղահրապարակ: Մեկ շաբաթ առաջ էլ շենքում հրդեհ է եղել:
Լենուղեցիների խոսքով, մարզպետարանը յուրացրել է իրենց գումարները: Ամեն բնակչին պետք է տրամադրվեր 8 մլն դրամ, սակայն ինչ-ինչ պատճառներով գումարի մի մասը պետք է պահվեր:
Նրանց տալու էին 6 մլն դրամ: Ասում են՝ այս շենքերը պետք է քանդվեն և վերակառուցվեն:
Տեղումների ժամանակ տանը անձրևանոցներով են շրջում: Ոչ մի առիթ չեն նշում՝ վախենում են որ շենքը հիմքից կքանդվի: Հարևանների մի մասը հեռացել են: Ասում են՝ չեն ուզում այն ինչը իրենց չի պատկանում:
Պահանջում են հասանելիք գումարը, որպեսզի կարողանան ապրել նորմալ պայմաններում:
Պահանջը չկատարելու դեպքում կփակեն ճանապարհը:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Հավատացինք Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանին, ով իր կաբինետում տղամարդու նման խոստացավ, որ այդ հարցը լուծվելու է, և մայիսին մենք նրանից ոչ թե պահանջելու ենք, այլ շնորհակալություն ենք հայտնելու: Մինչդեռ, գեներալ լինելով, նա դրժեց իր խոստումը:
Մենք վստահ ենք՝ եթե վարչապետ Կարեն Կարապետյանը իմանա, որ կառավարության փոխանցած գումարի մեծ մասը մարզպետարանը տակով է արել, հաստատ մարզպետարանի շատ չինովնիկներ իրենց նստատեղերը փափուկ բազկաթոռների փոխարեն այսուհետ կմաշեցնեն նառերի վրա»:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 63+
63+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
27169 դիտում
00:11 17-02-2019
Արտակարգ դեպք Արմավիրի մարզում. գիշերը փորձել են թալանել Արմավիրի մարզպետարանը