Չկա ավելի կարևոր բան, քան զինվորի ժպիտն է
Ժպտա՛ զինվոր
Չկա ավելի կարևոր բան, քան զինվորի ժպիտն է: Մեր ծրագրի գաղափարն առաջացավ հենց այս համոզմունքից ելնելով: Ծրագրի նպատակը մեր զինվորներին ժպիտ պարգևելն է՝ մեր ունեցած ռեսուրսներով:
Ծրագիրը չի պահանջում գումարային փոխանցումներ, դրա կարևորագյույն առաքելությունը զինվորի առօրյան ավելի հագեցած և ավելի հետաքրքիր դարձնելն է: Օրինակ եթե դուք երգում եք, պարում, նվագում, կամ կարող եք որևէ այլ կերպ մասնակցել մեր ծրագրին, խնդրում ենք գրանցվել:
Եթե չեք կարող միանալ մեզ զորամասեր այցելելիս, ձեր օգնությունը կլինի այն, որ տարածեք մեր ծրագիրը ձեր էջում ընկերների հետ կիսվելով ինֆորմացիայով։
«Ժպտա Զինվոր» ծրագրին մասնակցելու հովանավորելու և աջակցելու համար կապ հաստատեք հետևյալ կոնտակտներով. Viber/Watsapp 077727087