2852 դիտում
14:55 24-01-2020
ԵԱՍՄ ձնամաքրող ամբողջ տեխնիկան աշխատել է Երևանի ողջ տարածքում
Հունվարի 23-ի լույս 24-ի գիշերը՝ ձյան տեղումներն սկսվելուց անմիջապես հետո Երևանի քաղաքապետարանի ձնամաքրող տեխնիկան սկսել է աղով ու ավազով մշակել մայրաքաղաքի փողոցները։ Այս մասին հայտնեցին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Ամբողջ աշխատանքը համակարգվում է քաղաքապետի կողմից, բոլոր ստորաբաժանումները գիտեն իրենց անելիքները, վարչական շրջաններում աշխատանքներն անմիջականորեն հսկում են վարչական շրջանների ղեկավարները, ամեն ինչ կառավարվում է համայնքային կառույցի կողմից: Կա աշխատանքի հստակ բաժանում: Այսօր հիմնականում ձյան տեղումների առատություն նկատվեց հյուսիսային գոտում»,- նշել է քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը:
«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային կառույցի ամբողջ տեխնիկան՝ 29 մեքենա, աշխատել է քաղաքի ողջ տարածքում։
«Ունենք հստակ գծագիր՝ ուղղությունների հետ կապված: Ամենակարևորն առաջնային ճանապարհներն են, որից հետո երկրորդական և միջբակային փողոցներն են մաքրվում: Համացանցային խմբի միջոցով մշտապես հետևում ենք աշխատանքների ընթացքին. այն վարչական շրջանում, որտեղ մեքենան ավարտ է տվել, այն ամրակցում ենք մյուս վարչական շրջանին, որպեսզի ավելի արագ աշխատանքները կազմակերպենք: Գլխավոր փողոցներն արդեն ամբողջությամբ մաքրված են և անցանելի բոլոր ավտոմեքենաների համար»,- նշել է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Գրիգորյանը:
Ձնամաքրումն արդյունավետ կազմակերպելու նպատակով կա պայմանավորվածություն «Երքաղլույս» ընկերության հետ, և արտաքին լուսավորության համակարգը միացված է մնում մինչ լույս: Արդեն առավոտյան աշխատանքներ են տարվում նաև կամրջային հատվածներում առաջացած սառցալեզվակները հեռացնելու համար:
Համայնքային տեխնիկայից բացի ձնամաքրման գործընթացին մասնակցել են նաև ենթակապալառու ընկերությունները։ Համայնքային կառույցում անհրաժեշտ տեխնիկայի համալրումը շարունակվում է: Այս գործին են միացել նաև Հայաստանում և արտերկրում գործունեություն ծավալող ընկերություններն ու անհատները: Երևանի քաղաքային իշխանությունը որդեգրել է բիզնեսի սոցիալական պատասխանատվությունը խթանելու սկզբունքը, ինչը միջազգայնորեն ընդունված գործելաոճ է:
Մեկ անգամ ևս կոչ ենք անում վարորդներին՝ երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Նմանատիպ նյութեր
1119 դիտում
15:32 24-12-2020
ԵԱՍՄ ձնամաքրման ամբողջ տեխնիկան՝ 51 մեքենա, աշխատել է քաղաքի ամբողջ տարածքում
1414 դիտում
17:11 20-01-2021
ԵԱՍՄ 51 հատուկ տեխնիկան և շուրջ 300 աշխատակից ներգրավվել են ձնամաքրման աշխատանքներում
8522 դիտում
21:06 11-03-2017
ՀՀ ԱԻ նախարար. «Լոռու մարզի ամբողջ փրկարարական և հրշեջ տեխնիկան վերազինվելու է»
Այս բաժնից
1315 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
898 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար