3152 դիտում
10:39 24-01-2020
«Կանաչապատում» ՓԲԸ-ների աշխատակիցները, հնարավոր է, գործազուրկ կդառնան. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի «Կանաչապատում» ՓԲԸ-ների ավելի քան 600 աշխատող մտահոգված է: Պատճառը Երևանի քաղաքապետարանի կողմից «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ստեղծումն է, որի արդյունքում, հնարավոր է, իրենք գործազուրկ դառնան:
Նշենք, որ Երևանի ավագանու որոշմամբ ստեղծվել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը, որի մասին քաղաքապետարանը մեծ շուքով հայտարարեց, թե շուրջ 500 աշխատակիցների կարիք ունի։ Իսկ մինչ այդ «Կանաչապատում» ՓԲԸ-ներում աշխատել է 600-ից ավելի մարդ: Ավելին, սեզոնին՝ հիմնականում գարնանը, այդ ՓԲԸ-ներում աշխատողների թիվը հասել է 700-ի:
Եվ մինչ քաղաքապետարանի ներկայացուցիչները ոգևորված հայտարարում են, թե նոր հիմնարկ են ստեղծում, 500 աշխատատեղ են բացում, այս ընթացքում Երևանի կանաչապատմամբ զբաղվող փակ բաժնետիրական ընկերությունների աշխատակիցները հայտնվել են անհարմար դրության մեջ: Բանն այն է՝ նրանք չգիտեն՝ ինչ ճակատագիր են ունենալու՝ աշխատելու են, թե ոչ նորաստեղծ ՀՈԱԿ-ում:
Ըստ որոշ տեղեկությունների՝ որոշ հաստիքներ զբաղեցնող աշխատողներ կընկնեն կրճատման տակ: Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը, սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց. «Այդ ՓԲԸ-ների աշխատակիցները հիմնականում կտեղափոխվեն նորաստեղծ ՀՈԱԿ: Իրենց անպայման կտեղեկացնեն տեղափոխման մասին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3963 դիտում
09:55 14-03-2019
Նոր նախագծի իրականացման հետևանքով բազմաթիվ մարդիկ գործազուրկ կդառնան․ «Ժողովուրդ»
2678 դիտում
09:39 06-12-2018
Պետական համակարգի բազմաթիվ աշխատակիցներ կդառնան գործազուրկ. «Ժամանակ»
Այս բաժնից
532 դիտում
08:55 23-04-2024
Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ»
460 դիտում
08:37 23-04-2024
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ»