211652_close_icon
views-count61065 դիտում article-date 14:55 23-01-2020

Արտակարգ դեպք Երևանում. «Էրեբունի Պլազա» հյուրանոցային համալիրի ներսում հնչել են կրակոցներ. ժամանել են ՀՀ ԱԱԾ պետի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանն ու ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Էրեբունի Պլազա» հյուրանոցային համալիրի ներսում կրակոցներ են հնչել։ Այս պահին այնտեղ գտնվող անձանց տարհանում են, և դեպքի վայր են ժամանում ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները։ Քիչ առաջ դեպքի վայր են ժամանել ՀՀ ԱԱԾ աշխատակիցները՝ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Ժամանել է նաև ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կրակոցների արդյունքում, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Այնուամենայնիվ, դեպքի վայր են ժամանել նաև Երևանի 1-03 շտապօգնության աշխատակիցները։ Կրակոցներ արձակողը վնասազերծվել է։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և բժշկական ապահովման վարչության հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը: Փրկարարներն իրականացրել են հերթապահություն: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Տեսանյութերը՝ Tert.am-ի և News.am-ի ԲԱՑԱՌԻԿ [url=https://newmedia.am/am/news/5457?fbclid=IwAR3qtMgsNhc38Dsj_qsIs0MvguKMOYIWjl7JMrw4QOoHyR7kFSosLsgquj4]ՏԵՍԱՆՅՈՒԹ[/url]․ Ինչպես է «Էրեբունի պլազա» ներս մտել զինված անձը ([url=https://newmedia.am/am/news/5457?fbclid=IwAR3qtMgsNhc38Dsj_qsIs0MvguKMOYIWjl7JMrw4QOoHyR7kFSosLsgquj4]newmedia.am[/url])
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր