211652_close_icon
views-count2484 դիտում article-date 19:56 22-01-2020

Երևան քաղաքի քննչական վարչության պետն ազատվել է աշխատանքից

ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության պետ Ջոն Ֆարխոյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Այս լուրը հաստատեցին ՔԿ-ի լրատվության ծառայությունից։ Հիմա վարչության պետի պարտականությունները կատարում է նրա տեղակալ Ահարոն Ներսիսյանը։ Հիշեցնենք, որ Ֆարխոյանը 2018 թվականի հոկտեմբերին էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից պարգեւատրվել «Մխիթար Գոշի» մեդալով։

Նմանատիպ նյութեր